ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ «ԻՆ ԱՄ 2» ՍՊԸ-ում գաղտնիությունն ու անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունեն։ Տվյալ էջում կարող եք ծանոթանալ, թե ինչպես ենք օգտագործում և պաշտպանում ձեր անձնական տվյալները։ Խնդրում ենք ուշադիր ընթերցել գաղտնիության քաղաքականությունը և հետևել հետագա թարմացումներին։

 

Գաղտնիության Քաղաքականություն

DISCOUNTIN.am-ը պատկանում և շահագործվում է «ԻՆ ԱՄ 2» ՍՊԸ-ի կողմից։ Մենք լիովին ապահովում ենք ձեր տվյալների գաղտնիության պահպանումը։ Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները հավաքագրվում են և պահպանվում,ինչպես նաև կարող են օգտագործվել միայն որոշակի նպատակների համար։ Աձնական տվյալներն անհրաժեշտ են մեր հաճախորդների հետ հարաբերությունները զարգացնելու և կապ հաստատելու նպատակով։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի տրամադրել հասանելիություն ձեր անձնական տվյալներին։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ, եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ գաղտնիության պահպանման հարցում կամ եթե ցանկանում եք դրանք փոփոխել ու հեռացնել։

 

Համաձայնություն

Ձեր գրանցումը www.discountin.am կայքում, ինչպես նաև դրա օգտագործումը ենթադրում է, որ դուք կարդացել եք դրույթները և համաձայն եք, անձնական տվյալների հավաքագրմանն ու օգտագործմանը՝ համապատասխան վերոնշյալ գաղտնիության քաղաքականության։

 

Կայքում պահպանվող տեղեկություններ

Գրանցվելով DISCOUNTIN.am-ում, դուք համաձայնություն եք տալիս հետևյալ տվյալների պահպանմանը՝

  • Անուն
  • Ազգանուն
  • Ցուցադրվող անուն
  • Էլ․ հասցե
  • Հեռախոսահամար
  • Վճարման հասցե
  • Պատվերների պատմություն

Այս ամենն անհրաժեշտ է կայքում գրանցված հաճախորդ ճանաչվելու, ինչպես նաև գնումների ճշգրիտ իրականացման համար։ Գնումների պատմությունը և ուղարկված բոլոր էլեկտրոնային նամակները պահպանվում են հնարավոր խնդիրներին կամ մտահոգություններին արագ և արդյունավետ լուծումներ տալու նպատակով։
Տրամադրված տեղեկությունները վերանայելու, թարմացնելու կամ փոփոխելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։

 

Ինչպե՞ս ենք օգտագործում ձեր անձնական տվյալները

Կայքում հավաքագրված բոլոր տվյալները օգտագործվում են առաջարկվող ծառայությունները բարելավելու, ինչպես նաև դրանք անհատականացնելու նպատակով։ Մենք իրավասու ենք անձնական տվյալներն օգտագործել միայն հետևյալ նպատակներով՝

  • Հաճախորդներին բարձրորակ ծառայություն մատուցելու, հեշտացված գնումների և պատվերների մշակման համար
  • DISCOUNTIN.am-ի բիզնես գործունեության պլանավորման և կառավարման, ներառյալ հաճախորդների սովորությունների և նախասիրությունների վերլուծությունը՝ մեր ծառայությունները բարելավելու համար
  • Կայքի տեխնիկական կառավարման
  • Առաջարկվող ծառայությունների և տեղեկությունների տրամադրման
  • Նոր առաջարկների, զեղչերի և այլ նորությունների մասին տեղեկացնելու
  • Տրամադրվող վճարման միջոցի կամ բանկային քարտի ստուգման և հաստատման

Ուշադրություն! Մենք ՉԵՆՔ պահպանում բանկային քարտի մանրամասներ և չենք կիսվում ֆինանսական տվյալներով որևէ երրորդ կողմի հետ:

 

Մենք իրավասու ենք կիսվել ձեր կողմից տրամադրված անձնական տվյալներով եթե`

Կազմակերպության ակտիվները երբևէ վաճառվեն կամ գնվեն այլ ընկերության կողմից (տվյալների հավաքագրումները հանդիսանում են մեր կազմակերպության սեփականությունը): Տվյալ դեպքում դուք պարտադիր կերպով կստանաք ծանուցում, և մենք կգործադրենք ողջամիտ ջանքեր՝ նոր միավորված սուբյեկտի Գաղտնիության քաղաքականության պահպանմանը նպաստելուն:

Արտաքին հետազոտական ընկերությունների խնդրանքով՝ ծառայության վերաբերյալ հարցումներ իրականցնելու և տեղեկություններ ստանալու նպատակով:

ՀՀ Ոստիկանությունը կամ որևէ այլ պետական մարմին պահանջով՝ անօրինական գործունեության հետաքննման համար:

 

Թխուկներ

Թխուկները փոքր տեքստային ֆայլ են, որը կայքը կարող է ուղարկել ձեր համակարգչի բրաուզերին։ Դա նման է ինտերնետ օգտագործողի նույնականացման քարտի, որը հայտնում է կայքին, երբ օգտագործողը կրկին այցելում է կայք։ Դրանց հնարավորությունը սահմանափակ է՝ ըստ օգտատերի տրամադրած տվյալների։ Թխուկները չեն կարող կարդալ պահպանված այլ տեղեկություններ։

Շատ համակարգիչներ թխուկներն ընդունում են ավտոմատ կերպով, սակայն, դուք կարող եք վերափոխել ձեր բրաուզերի կարգավորումները՝ թխուկները մերժելու կամ ձեզ հավելյալ տեղեկացնելու թխուկների մասին, որից հետո դուք կարող եք ընդունել կամ չընդունել դրանք:

 

Տվյալներին հասանելիություն համացանցի միջոցով

Համացանցը գլոբալ ցանց է, ուստի ձեր տվյալները կարող են տարածվել միջազգային մակարդակով։ Եթե դուք այցելում կամ գնում եք կատարում DISCOUNTIN.am-ից , դուք համաձայնվում և լիազորում եք մեզ տվյալների մշակման հարցում։

 

Ինչպե՞ս ենք պաշտպանում անձնական տվյալները

Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները՝ ձեր տվյալների պաշտպանության համար:

Այս նպատակով, մեզ հայտնի բոլոր անձնական տեղեկությունները պահվում են անվտանգ միջավայրում գտնվող սերվերում։ Միայն մեր ադմինիստրացիային է տրամադրվում հասանելիություն անձնապես ճանաչելի տեղեկատվությանը։ Ինչպես նշել ենք վերևում համացանցը բաց և գլոբալ ցանց է, ուստի մենք չենք կարող լիովին ապահովել համացանցից մեզ տրամադրած կամ ուղարկած տվյալների ապահովությունը և պատասխանատվություն չենք կրում հնարավոր վնասների դեպքում:

 

Ինչպես կարող եք օգնել մեզ պաշտպանել ձեր տվյալները

Խնդրում ենք հիշել, որ պետք չէ հրապարակել անձնական տվյալներ չպաշտպանված հարթակներում (անհայտ էլեկտրոնային փոստ կամ այլ հաղորդագրության համար նախատեսված հարթակներ), քանի որ այդ տվյալները կարող են հավաքագրվել և օգտագործվել այլ անձանց կողմից։ Նաև հորդորում ենք փակել բրաուզերը, երբ ավարտում եք աշխատանքը։ Սա հավելյալ ապահովություն է, որ այլ անձինք հասանելիություն չեն ունենա ձեր անձնական տեղեկություններին և նամակագրությանը։ Մենք չենք կարող երաշխավորել կամ հաստատել տվյալների անվտանգությունը, որոնք դուք փոխանցում եք և տվյալները հասանելի են դառնում վերը նշված կետերի հիման վրա։

 

Լրացուցիչ տեղեկություններ

Եթե ունեք հարցեր անձնական տվյալների կամ գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Ցանկացած տեղեկության հասանելիության և որևէ փոփոխություն կատարելու համար խնդրում ենք գրել մեր՝ [email protected] էլ. հասցեին։

 

Ինչպե՞ս չեղարկել բաժանորդագրությունը

Եթե այլևս չեք ցանկանում ստանալ էլ. նամակներ, փոստային կամ այլ հաղորդագրություններ կամ չեք ցանկանում, որ ձեզ հետ կապ հաստատեն այլ ընկերություններ, որոնց դուք թույլատրել եք փոխանցել ձեր տվյալները, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ փոխել ձեր հաշվի կարգավորումները։

 

Փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ

Մենք իրավասու ենք փոփոխություններ կատարել գաղտնիության քաղաքականության մեջ՝ համապատասխան օրենսդրության և առկա ուղեցույցներին: Մեր թիմն անում է առավելագույնը կայքում միայն իրազեկ տեղեկություններ տեղադրելու համար, որոնց դուք կարող եք հետևել բեռնելով DISCOUNTIN.am կայքը։