GU GO"S Garden Resort-ը գտնվում է Երևանից 22 կմ հեռավորության վրա, Աշտարակ քաղաքից ոչ հեռու, Ղազարավան (Նազրվան) համայնքում։ Հանգստի գոտին առաջարկում է 7 բաց և 2 փակ տաղավար։ Բոլորն ունեն իրենց սեփական խորովածը, հոսող ջուր, լույս։ Հանգստի գոտում կա լողավազան (մեծերի և երեխաների համար), խաղահրապարակ, ձկնորսության հնարավորություն։ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը մեզ մոտ հաճելի երաժշտության ներքո։